ՌԴ եւ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունների միջեւ տեսախորհրդակցություն է կայացել, որի թեման եղել է Սիրիայոում թռիչքների անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես քննարկվել են անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ միջոցները, ՌԴ ՕՏՈւ եւ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողությունները: Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել դեկտեմբերին անցկացնել երկու երկրների ՊՆ-ների հաջորդ տեսախորհրդակցությունը:



























