ԱՄՆ միջուկային թափոնների ստորգետնյա միակ պահուստարանում, որը տեղակայված է Նյու Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքից 42 կմ դեպի արեւելք, փլուզում է տեղի ունեցել: Աշխատակիցներին արագորեն տարհանում են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկություններով՝ աշխատակիցները չեն տուժել: Ճառագայթման արտահոսք տեղի չի ունեցել: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության օբյեկտի ղեկավարությունն անհապաղ տարհանման հրահանգ է տվել՝ նախազգուշական նկատառումներով: