Ամերիկյան բարձր տեխնոլոգիական THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը Հարավային Կորեայում կտեղակայվի առաջիկա 8-10 ամիսների ընթացքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար Վինսենթ Բրուքսին:
Բարձրաստիճան զինվորականն այդ մասին հաղորդել է Կորեայի Հանրապետության Բանակի ասոցիացիայի կազմակերպած սեմինարի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ THAAD համակարգը, որը պետք է բռնի Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռները, տեղակայվելու է Կենսան-Պուկտո նահանգի Սանջու բնակավայրի գոլֆի ակումբի տարածքում:




























