Վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ երկրները Հունաստանից ընդունել եւ իրենց մեջ բաշխել են միայն 5500 փախստականի: Այս մասին հայտնել են Հունաստանի Փախստակաների խնդրի կարգավորման ճգնաժամային շտաբից: 2016-ի վերջին ԵՄ-ն մտադիր է բաշխել 30 հազար ապաստան փնտրողի:

Ճգնաժամային շտաբի տվյալներով՝ այս պահին մոտ 8000 մարդ Հունաստանից վերաբնակեցման է սպասում, բայց ԵՄ այլ երկրներում նրանց համար տեղ չեն հատկացնում: Հիմա Հունաստանում կա մոտ 61 հազար փախստական, փոխանցում է DW-ն: