Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին թույլ չեն տա նախագահական ընտրություններում հաղթել, RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
«Նա իրենից վանել է իսթեբլիշմենթի բոլոր խմբերին՝ գուցե ավետարանչականներից բացի, եթե կարելի է նրանց իսթեբլիշմենթ անվանել: Բանկերը, հետախուզությունը, ռազմաարդյունաբերական ընկերությունները, արտասահմանյան խոշոր ընկերությունները եւ այլն, բոլորը համախմբվել են Հիլարի Քլինթոնի շուրջ: Նույնը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների սեփականատերերը եւ նույնիսկ սովորական լրագրողները Քլինթոնին են աջակցում»,- ասել է Ասանժը:




























