ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Նյու Յորք, Թեքսաս, Վիրջինիա նահանգների իշխանություններին նախազգուշացրել են «ԱԼ Կաիդայի» կողմից նոյեմբերի 7-ին ՝ ընտրությունների նախօրեին ահաբեկչությունների հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է CBS News–ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ։

Չնայած որոշակի նշանակետեր չեն նշվել, այդուհանդերձ հատուկ ծառայությունները նախազգուշացնում են հնարավոր ահաբեկչությունների մասին։ ՀԴԲ ներկայացուցիչը հայտնել է, որ Բյուրոն աշխատում է ու ամեն օր տեղեկություններ է փոխանակում համապատասխան գերատեսչությունների հետ պոտենցիալ սպառնալիքները բացահայտելու ու կանխման համար։