Թուրքիայում քրդամետ պատգամավորների վերջին կալանավորումները հարուցել են Ֆրանսիայի լուրջ մտահոգությունը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Ռոմեյն Նադալը:

«Ֆրանսիան Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը եւ հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության 11 պատգամավորների, այդ թվում՝ երկու համանախագահների կալանավորումը Թուրքիայի իշխանությունները պատճառաբանել են, թե նրանք իբր «աջակցում են ահաբեկչության քարոզչությանը»: