Բրիտանիան պետք է նվազագույն ժամկետներում որոշի ԵՄ-ից դուրս գալու պայմանները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բեռլինում իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններից հետո:

Շթայնմայերի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան հասկանում է, որ Եվրամիության 27 երկրների միասնության ապահովումը գերակայություն է»: «Մենք հետագայում եւս կողմ հանդես կգանք Եվրոպա կոչվող նախագծին: Իսկ թե ինչ դեր կունենա Մեծ Բրիտանիան, պետք է ինքը՝ Մեծ Բրիտանիան որոշի», ասել է Շթայնմայերը:

Ջոնսոնն իր հերթին, մեկնաբանելով Լոնդոնի գերագույն դատարանի երեկվա որոշումը, որ Brexit-ն անհնար է Միացյալ Թագավորության կառավարության միանձնյա որոշմամբ՝ առանց խորհրդարանի մասնակցության, հայտարարել է, որ «դա իրավաբանական գործընթացի աստիճաններից մեկն է, եւ կառավարությունն այն կբողոքարկի»: «Կարեւոր է շեշտել, որ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ը լքելու եւ համաձայնագրից դուրս գալու օգտին: Դա այն է, ինչը կյանքի կկոչենք»,- հավելել է Ջոնսոնը: