Իսպանիայի Բերգա քաղաքի ղեկավար Մոնսերատ Վենտուրոսին կալանավորել են ընտրությունների ժամանակ Կատալոնիայի ազգային դրոշը քաղաքապետարանի շենքից չհանելու համար, հայտնում է El Periodico-ն:

Նրա կալանքի մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նա երկու անգամ հրաժարվել էր ներկայանալ դատարան 2015-ի սեպտեմբերի 27-ի եւ դեկտեմբերի 20-ի ընտրությունների ժամանակ իրավախախտումների գործով: Այդ ժամանակ Իսպանիայի Սահմանադրությանը հակադրվելով՝ նա հրաժարվել էր քաղաքապետարանի շենքից հանել «էստելադան», որը կատալոնյան հողերի ոչ պաշտոնական դրոշն է:

Քաղաքապետի խոսքով՝ դրոշը հանելուց հրաժարվելու որոշումը թելադրված էր ժողովրդի կամքով: