Գերմանիայի իշխանությունները քրեական գործ են հարուցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ ընկերության թոփ մենեջերների դեմ ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքով, հայտնում է Spiegel Online-ը:

Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Վյուրցբուրգ քաղաքից մի փաստաբան դատական հայց էր ներկայացրել ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սոցիալական ցանցերում սպանությունների կոչերի, բռնության սպառնալիքների, հոլոքոստի ժխտման եւ այլ իրավախախտումների  նկատմամբ անտարբեր մնալու դեմ:Հաղորդվում է, որ Ցուկերբերգից բացի, կասկածյալների ցուցակում են ընկերության գործադիր տնօրեն Շերիլ Սենբերգը, Եվրոպայում ընկերության լոբբիստ Ռիչարդ Ալլենը եւ Բեռլինում նրա գործընկեր Եվա Մարիա Քիրշզիփերը: