Ռուսաստանի կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն Դոնի Ռոստովում տհաճ ընդունելության է արժանացել։

Հարավային դաշնային համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսեցին ձու է նետել ուսանողների հետ հանդիպման եկած նախարարի վրա։ Ականատեսների խոսքով, ուսանողն ասել է, որ ներկայացնում է «Այլ Ռուսաստան» շարժումը: Նա փորձել է հարվածել Ֆուրսենկոյին, բայց ձուն դիպել է ուսանողներից մեկին։ Ուսանողների միջեւ ծեծկռտուք է սկսվել, պահակախումբը ոստիկանություն է կանչել, որը հարցաքննելուց հետո ազատ է արձակել երիտասարդին։

Հայտնի է դարձել, որ նախարարի վրա ձու նետած ուսանողը 15 օր կանցկացնի մեկուսարանում։ Դատարանը երիտասարդի այս արարքը որակել է իբրեւ մանր խուլիգանություն։