ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է հաղթանակի դեպքում ԱՄՆ-ում փոփոխությունները սկսել առողջապահության համակարգում բարեփոխումների չեղարկումից:
«Փոփոխությունները կսկսվեն Obamacare կոչվող աղետի չեղարկումից»,- ասել է նա Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ, փոխանցում է CSPAN հեռուստաալիքը:
Թրամփը նշել է, որ այդ բարեփոխումը մինչեւ գործելն իսկ արդեն վատն էր: Նա նաեւ նշել է, որ բժշկական ապահովագրության ամսական վճարումները եկող տարվանից 116 տոկոսով կաճեն Արիզոնայի բնակիչների համար, իսկ Նյու Հեմփշիրի շատ բնակիչներ առհասարակ կկորցնեն ապահովագրությունը:
«Հիլարի Քլինթոնն անում է ամեն բան, որպեսզի ուժեղացնի Obamacare-ի ազդեցությունը»,- ասել է Թրամփը:
Նա նաեւ խոստացել է պայքարել Վաշինգթոնում կոռուպցիայի դեմ, եւ դրա առաջին քայլը կլինի Քլինթոնին Սպիտակ տնից հեռու պահելը:




























