ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը: Այս մասին ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ Թուրքիայում ժողովրդավարական ազատությունների դեմ ոտնձգությունների թեմայով քննարկման ժամանակ:
«Մենք դա չենք գնահատում այն իմաստով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Անխոս, մենք մտահոգված ենք թուրքական ժողովրդավարության առողջությամբ, բայց մենք դա չենք կապում ՆԱՕ-ում Անկարայի անդամակցության հետ»,- ասել է նա:
Քիրբին հիշեցրել է, որ Թուրքիան հեղաշրջման փորձ է ապրել ընդամենը մի քանի ամիս առաջ: «Պատկերացրե՛ք, եթե նման բան ԱՄՆ-ում տեղի ունենար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ էին կատարել, որը տապալվել էր: Դրա հետեւանքով զոհվել էր 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր:
Դրանից հետո կալանավովել է մոտ 32 հազար մարդ, աշխատանքից ազատվել ավելի քան 70 հազար պետական ծառայող:




























