Ջեյն Դոու կեղծանունով կինը, որը ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփի կողմից սեռական բռնության մասին, հետ է կանչել իր դատական հայցը։ Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է փաստաբար Լիզա Բլումը, գրում է «ՌԲԿ»-ն։

«Ջեյն Դոուն մեզ հանձնարարել է հետ կանչել Թրամփի ու Էփշթայնի դեմ իր հայցը։ Նրա համար ծանր շաբաթ է։ Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում»,- գրել է Բլումը։

Բլումը ավելի վաղ հայտնել էր, որ կինը, որը չի ցանկանում հայտել իր իսկական անունը, հայց է ներկայացրել Թրամփի ու միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնի դեմ, նրանց մեղադրելով մի շարք բռնաբարությունների մեջ, որոնք կատարվել են 1994-ին, երբ կինը 13 տարեկան է։