Շնորհիվ իր զուսպ եւ մտածված քաղաքականությանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրեն դրսեւորել է որպես տարածաշրջանի ամենաառաջադեմ քաղաքական գործիչ: Հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել կառավարող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով, հենց նախագահի շնորհիվ Հայաստանը ողջ աշխարհի աչքում հուսալի եւ պատասխանական գործընկերոջ համբավ է ձեռք բերել:

Որպես հակադիր օրինակ Մելիքյանը բերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրինակը, որը պատգամավորի խոսքով, ապրում է աքաղաղի «ծուղրուղուի» ակնկալիքով: «Այնպիսի տպավորություն է, թե Ալիեւը ամեն օր սպասում է աքաղաղի կանչին, որ  հերթական անգամ ինչ-որ պատմական անհեթեթություն ասի»,- նկատել է նա:

Գագիկ Մելիքյանը տարակուսանք է հայտնել Ադրբեջանի լկտիության փաստով: «Աշխարհն Ադրբեջանի մասին լսել է 100 տարի առաջ, ոչ ոք մինչ այդ չգիտեր,թ ե ինչ է դա: Նրանք հայտնի են որպես կովկասյան թաթարներ, թյուրքական ծագմամբ ինչ-որ անձինք, որոնք հանկարծ որոշել են,թ ե բազմադարյա պատմություն ունեն»,- հիշեցրել է պատգամավորը՝ հավելելով, թե պատմության մեջ կան նրանք, ովքե գրում են այն, եւ նրանք, ովքեր լկտիաբար արտագրում են: «Մահմեդականներով բնակեցված փոքրիկ, 100-ամյա պետությունը հայտարարում է, թե առանձին էթնոսի կրողն է, հավակնում է քրիստոնեական հուշարձաններին եւ այլն»,- ասել Մելիքյանը:

Հանդիպման վերջում պատգամավորը ժպիտով ասել է, թե Հայաստանում քաղաքական կուսակցություն կա, որն ավելի հին է, քան Ադրբեջանը: