Գյումրիի ավագանու նիստին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մասնակցել են միայն «Բալասանյան» դաշինքի անդամները։

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած սրան՝ նիստը կայացել է։ Ավագանու անդամները հաստատել են քաղաքապետի աշխատավարձի չափը․ Սամվել Բալասանյանը կստանա ամսական 242 հազար դրամ։ Նա հայտարարեց, որ շարունակելու է չստանալ աշխատավարձ այնքան ժամանակ, մինչեւ որ վերջին անօթեւանը բնակարանով չապահովվի։

«Ինչքան ուզում է դառնա աշխատավարձը, մեկ է՝ ես չեմ ստանում, ավելի լավ է՝ ավելի լուրջ ծախսեր անենք դրանով»,- ասաց նա։

Նիստի ժամանակ հաստատվեց նաեւ, որ 36 աշխատող աշխատանքից ազատվելու է, ինչի արդյունքում 28 մլն 3 հարյուր հազար դրամ տարեկան կտնտեսվի: