Նախօրեին Ադրբեջանում զվարճալի միջադեպ է տեղի ունեցել՝ հեռուն գնացող քաղաքական հետեւանքներով. Շրջաններից մեկում «անարգել» են Կոլումբիայի դրոշը՝ այն շփոթելով Հայաստանի դրոշի հետ:

minval.az-ը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին Դաշքեսանում միջոցառում է անցկացվել՝ նվիրված Ադրբեջանի պետական դրոշի օրվան: Միջոցառման ժամանակ Դաշքեսանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ահադ Աբիեւը, որը հայտնի է իր էքստրավագանտ արտահայտություններով եւ ոչ պակաս տարօրինակ արարքներով, բռնցքահարվածով տապալել է թիթեղից պատրաստված Կոլումբիայի դրոշը՝ այն շփոթելով Հայաստանի դրոշի հետ: