Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն նրա անձնական որոշումն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Համախմբում» կուսակցության  նախագահ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ վստահություն հայտնելով, որ դա հեշտ որոշում չի լինելու:

«Կարծում եմ` եթե մի բան է որոշվում, ուրեմն իր ուղին գծել, նախանշել է: Սպասենք տենսնեք, ինչ կլինի»,- ընդգծել է Օսկանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 26-ին Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով իր քաղաքականություն վերադարձին, նշել էր, որ դա հնարավոր է. «Ես երկու տարի քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ: Եվ այսօր եթե անհրաժեշտություն լինի, թեկուզ ես դրա կարիքը ես չունեմ, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի»: