ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքում մեկնաբանել է Արեւմտյան լրատվամիջոցների այն հոդվածները, որոնցում ասվում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը Կրեմլի համար անսպասելի նվեր էր:

«Արեւմտյան լրատվամիջոցները մեյնսթրիմի արքաներ են: Անգամ հիմա չեն կարող խոստովանել, որ վատ փորձագետներ են: Հենց վատ փորձագետներ»,- գրել է նա:

Զախարովան նշել է, որ արեւմտյան լրատվամիջոցների ձախողման պատճառը պարզ է՝ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, փոխանցում է  Gazeta-ն:

«Ամեն դեպքում այդ պատրանքաների աշխարհը նրանց հաճելի էր եւ հարմարավետ: Որովհետեւ ոչ մի բանով ռիսկի չէի դիմում՝ նկարագրելով գոյություն չունեցող իրականությունը»,- գրել է նա: