Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Վաշինգթոնում բախվել են առօրյա մի խնդրի. ինչպե՞ս իրեն կպահի նոր վարչակազմը, գրում է Los Angeles Times-ը:

Թերթը նշում է, որ շատ պաշտոնյաներ ուղղակի չգիտեն, թե ինչպես արձագանքեն նորընտիր նախագահի երբեմն կոշտ դիրքորոշմանը որոշ հարցերում: Կապիտոլիումի բլր վրա միգրացիայի հարցերում աշխատանքի փորձ ունեցողները վստահ են, որ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատը, որը խոստացել էր Թրամփը, իրականում երբեք էլ չի հայտնվի: Նույն սկեպտիցիզմն է նաեւ ԱՄՆ-ից միգրանտներին արտաքսելու  հարցում:

«Հիմա, երբ հանրապետականներին է պատկանում Վաշինգթոնում իշխանությունը, նրանք չգիտեն, թե ինչ անեն դրա հետ: Թվում է, թե սովորական շունը, որը վազում էր ավտոբուսի հետեւից, հասել է նրան»,- ասել է Ձեռներեցների ամերիկյան ինստիտուտի ներկայացուցիչ Նորմ Օրնսթեյնը:

Թրամփը հարկերի, դաշնային բյուջեի, առողջապահության եւ առեւտրի հարցերում դեռ որոշումներ չի կայացրել: Այդուհանդերձ նա խոստացել է ձեռք չտալ սոցիալական նպաստներին, որոնք հանրապետականներն ու կոնգրեսը փորձում էին կրճատել:

Սակայն թերթը նշում է, որ Թրամփը հնարավորություն կուեննա քանդել Բարաք Օբամայի շատ ձեռքբերմուներ, օրինակ, գլոբալ տաքացմեն դեմ պայքարի պլանները: Բացի այդ, հանրապետականները ձգտում են իրականացնել հարկերի կրճատման պլանը, որին երկար ժամանակ հակադրվում էր Օբաման: