Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա, փոխանցում է CNN-ը:

«Մենք (Դուտերտե եւ Թրամփ) ընդհանուր գիծ ունենք, մենք երկուսս էլ սիրում ենք հայհոյել: Մի թեթեւ բան, եւ մենք անմիջապես անիծում ենք շուրջբոլորն ամեն բան: Մենք նման ենք»,- ասել է Դուտերտեն:

Նա նաեւ նշել է, որ տրամադրված է հետագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: