Մոտ ժամանակներս Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրությունների տեխնիկական վերահսկողության հանձնաժողով կկազմվի: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում:
Հանձնաժողովը կազմված է լինելու քաղաքացիական հասարակության, խորհրդարանական խմբակցությունների եւ ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներից: Որոշումը հրապարակելուց հետո 3 օրվա ընթացքում նրանք պետք է իրենց ներկայացուցիչներին ուղարկեն:
Հանձնաժողովի կազմում կլինեն 6 խմբակցությունների ներկայացուցիչներ: ՀՀԿ-ն չի կարող հավակնել մեծամասնության: Իշխանական պատգամավորների թիվը չի կարող ընդդիմադիրների թվից շատ լինել: Քաղաքացիական հասարակությունից ներկայացված կլինեն ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԸՕ բանավեճերին:
Հանձնաժողովը պետք է ընտրի ընկերություններին, որոնցից մեկը կիրականացնի ընտրատեղամասերից օնլայն հեռարձակումը, իսկ մյուսը՝ տեսամասերում ձայների հաշվարկի բջջային հավելվածի մշակումը:


























