Ստոկհոլմում նոյեմբերի 8-9-ին, կայացել է Բալթիկ ծովի տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարեւորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքներին եւ հասարակական-քաղաքական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին: Սեմանիրում ընթացող քննարկումները վերաբերում էին նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներին:

Սեմինարի բանախոսներն էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Օվանոկերի քաղաքապետ, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը:

Իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ հասարակական կայուն զարգացման համար կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, Հայաստանում սեռային հավասարության վիճակին, առկա մարտահրավերներին, ներկայացրեց Հայաստանի փորձը: Դեսպանը նաեւ կարեւորեց կանանց իրավունքների ծրագրերի իրականացումը եւ այդ խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական ողջ տարածաշրջանում` ներառյալ նաեւ հակամարտության գոտիներում: Մյուս բանախոսներն անդրադարձան նաեւայդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։

Սեմինարին, որպես Արեւելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը։