ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիներից, որքան էլ որ նրանք վաստակեն, բանակի օգնության համար պետք է գանձել հազար դրամ: Այս մասին նոյեմբերի 11-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

«Հայաստանում կան վճարումներ, որոնք կախված չեն եկամտից եւ ոչ թե փոփոխական տոկոս են, այլ ֆիքսված գումար: Կարծում եմ, որ սա նման վճարներից մեկն է: Հազարդրամը յուրաքանչյուրի համար նվազագույնն է: Իսկ ցանկացողները կարող են ավելի շատ վճարել: Որոշ պաշտոնյաներ եւ ձեռնարկություններ այդպես էլ անում են»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: