Հնարավորության դեպքում նոր պետական ֆոնդը կօգնի նաեւ պատերազմի նախկին հաշմանդամներին: Այս մասին նոյեմբերի 11-ին ԱԺ-ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Նոր պետական ֆոնդը նախատեսված է զինվորականների պաշտպանության համար՝ սկսած 2017-ի հունվարի 28-ից: «Աստված տա, որ այդ ֆոնդի կարիքը չլինի: Բայց այն ունենալ պետք է: Եվ եթե այդ ֆոնդի կարիքը չլինի, դրա հոգաբարձուները միջոցները կարող են օգտագործել մինչեւ 2017-ի հունվարի 28-ը զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներին օգնելու համար»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: