ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես,  Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

- «Արխիվային գործի մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,

- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ֆինանսական համահարթեցման մասին»,

- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին ,

- «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին: