Ռուսաստանի նախագահի աշխատանքում հաճելի պահերը ոչնչով չեն տաբերվում գործարանի աշխատողի աշխատանքի հաճելի կողմերից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավլում «Ավտոդիզել» գործարանի աշխատողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով իր աշխատանքի դրական ու բացասական կողմերի մասին հարցին։

«Եթե լուրջ խոսենք՝ ապա իմ աշխատանքի ամենադրական կողմը ոչնչով չի տարբերվում ձեր աշխատանքի դրական կողմից՝ երբ տեսնում եք, որ այն ստացվել է ու դուք կարողացել ենք հասնել ձեր նպատակներին ու խնդիրներին, որ դուք անում եք կարեւոր, անհրաժեշտ, բարի գործ, որ այն օգնում է թե ձեզ, թե նրանց, հանուն ում դուք աշխատում եք, հենց դա է այն ամենամեծ բավականությունը, որը կարելի է ստանալ աշխատանքից»,- ասել է նա։

Անդրադառնալով աշխատանքի բացասական կողմերին՝ Պուտինն ասել է, որ բացասական էմոցիաները «ինչ խոսք» շատ են։ «Բայց ձեր աշխատանքում էլ հաստատ նույնն է։ Երբ ձեզ մոտ ինչ- որ բան չի ստացվում կամ ձեզ ինչ- որ մեկը հուսախաբ է անում կամ անկանխատեսելի հանգամանքների եք բախվում։ Հենց դա է մեր ու ձեր աշխատանքի հաճույքը՝ որ մենք ի վիճակի ենք հաղթահարել այդ դժվարությունները ու հասնել անհրաժեշտ արդյունքի»,- ամփոփել է նախագահը։