Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը եւ այն ներկայացրել է Հանրապետական խորհրդի հաստատմանը:
Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված եւ Հանրապետական խորհուրդին ներկայացված Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների ընտրության կարգը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպական հարցեր:



























