Պետերբուրգում տղամարդը քացախի էսսենցիա է լցրել նորածին երեխայի սննդի մեջ։ Նորածինը ներքին օրգանների այրվածք է ստացել, հիմա նրա կյանքի համար պայքարում են բժիշկները, փոխանցում է «Ռոսբալտը»։
ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը հայտնել է, որ 32-ամյա տղամարդը վիճել էր իր խորթ եղբոր հետ ու որոշել էր վրեժխնդիր լինել նրա հինգ ամսական երեխայի միջոցով։
Երեխային հոսպիտալացրել են հաջորդ առավոտյան։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111 հոդվածի երկրորդ մասի «բ» կետով՝ «Կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնել»։ Լուծվում է կասկածյալին ձերբակալելու ու նրան մեղադրանք առաջադրելը։




























