Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարությունները հավելյալ անգամ ցույց են տալիս, թե ում հետ մենք գործ ունենք։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՀ նախագահի մի շարք հայտարարություններ, որոնք նա արել է շփման գիծ այցելության ժամանակ։

«Պետության ղեկավարը, որն ի լուր ամենքի նման հայտարարություն է անում, ստիպում է համեմատություններ անել անցած դարի 30-ականների Գերմանիայում ստեղծված իրավիճակի հետ։ Թե ինչի հանգեցրեց դա ՝ այդ թվում Գերմանայի համար, հայտնի է։ Ադրբեջանի ղեկավարությանը նույնպես արժե հիշել այդ մասին, երկարաժամկետ հեռանկարում։ Նման հայտարարությունները նորմալ մարդուն պատիվ չեն բերում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

«Իսկ որպեսզի ռազմատենչ հռետորաբանությունը կյանքի չկոչվի՝ մենք շարունակում ենք բարձրացնել Զինված ուժերի հզորությունը, ամրապնդել սահմանները ու կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։