ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը տարածել է մարդաշատ վայրերում ահաբեկչություններ ծրագրող հանցավոր խմբի անդամների ձերբակալության տեսագրությունը։ Այն հրապարակել է «Ռեն ՏՎ»-ն։
Տեսահոլովակում ցուցադրված են կասկածյալների մոտ հայտնաբերված նռնակները,զենքն ու պայթուցիկ սարքերը։ Երկրորդ տեսագրությունում ձերբակալվածներից մեկը, որի մոտ ինքնաձիգ ու ատրճանակ էին գտել, պնդում է, որ զենք կրելու թույլատվություն ունի։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր Մոսկվայում ու Պետերբուրգում հարձակումներ ծրագրող ՝ Կենտրոնական Ասիայի երկրների 10 քաղաքացիների ձերբակալության մասին։ Ձերբակալվածները խոստովանել են, որ կապ ունեն ԻՊ խմբավորման հետ։




























