«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրայ Հայրապետյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ իր պաշտպանյալի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու պահանջով: NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ դռնբաց նիստում:
Պաշտպանի խոսքով, բողոքի քննությանը ներկա կգտնվի նաեւ Կարո Եղնուկյանը:
Փաստաբանը նշել էր, որ քննիչը որոշում է կայացրել մասամբ փոփոխել Կարո Եղնուկյանի տեսակցությունների արգելքի որոշումը՝ մոր եւ անչափահաս երեխային տեսակցություն թույլատրելու մասով:




























