Ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում:
Քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ. Սահմանադրությունն արագ փոխելու պահա՞նջ է դրվելու I ԼՈՒՐԵՐ I 20։30

Փաշինյանը թուրք լրագրողի հետ «սրտիկ» է ցուցադրել թուրքական երգի ներքո I ԼՈՒՐԵՐ I 14:00

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով դատական հերթական նիստը

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը

Սանկտ-Պետերբուրգում ռուս գնդապետի մեքենա է պայթեցվել. նա զոհվել է I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Հին «խնջույքը» բվերի կերուխում է եղել. գիտնականները բացահայտել են գորտերի 9 հազար ոսկորների գաղտնիքը

Մերձավոր Արևելքում շուրջ 15-հազարամյա կավե արձանիկներ են հայտնաբերվել՝ ստեղծված մինչև երկրագործության ի հայտ գալը

«Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը

«Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ տուժել

Թրամփը Սենատին կոչ է արել անհապաղ հաստատել Պենտագոնին լրացուցիչ 350 միլիարդ դոլարի հատկացումը
















