Երեւանի Լենինգրադյան-Իսակով մայրուղու վրա բաց դիտահոր կա, մինչդեռ դրա վերաբերյալ որեւէ նշան տարածքում տեղադրված չէ:

NEWS.am-ի թղթակիցը նոյեմբերի 13-ին լուսանկարել է բացված դիտահորը, որը կարող է վթարի պատճառ դառնալ:

Թե ինչո՞ւ են պատկան մարմինները բաց թողել դիտահորը, հայտնի չէ: Թերեւս կիրակի օրերին համապատասխան աշխատակիցները հանգստանում են` անտեսելով քաղաքացիների անվտանգությունը: