«Սասնա ծռեր» խմբի անդամներ, հայր ու որդի Պավլիկ եւ Արամ Մանուկյաններն այսօր՝ նոյեմբերի 14-ին, բուժզննում են անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

«Ըստ բժիշկների՝ Մանուկյանների ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ: Թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես գանգատներ չունեն»,- գրել է փաստաբանը։

Նշենք, որ հայր ու որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ էին ստացել հուլիսին։ Նրանք տեղափոխվել էին քաղաքացիական հիվանդանոց, վիրահատվել, որից հետո տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։