Էյթան Նաեն հաստատվել է Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնում, հայտնել է «Կուրսորը»։ Էյթան Նաեն մինչ այդ դեսպան է եղել Ադրբեջանում, եղել է կառավարության ղեկավարի քաղաքական խորհրդականը, նաեւ ներկայացրել Իսրայելը Մեծ Բրիտանիայում։ Նա դառնալու է Իսրայելի առաջին դեսպանը Անկարայում՝ 2010-ի ճգնաժամից հետո։

Հիշեցնենք, որ Իսրայելը ու Թուրքիան 2016-ի հունիսի 28-ին հայտնել էին հարաբերությունները կարգավորելու մասին։ Կողմերը համաձայնության էին եկել երկարատեւ դիվանագիտական ճգնաժամից հետո։