Պետերբուրգում կալանավորվել է Ֆիլիպ Բուդեյկինը, որը սոցցանցերում հայտնի է որպես որպես ինքնասպանության թեմային նվիրված «մահվան խմբերի» ադիմիստրատոր։ «Վկոնտակտե» ցանցում սկանդալային համբավ ունեցող խմբերի ադիմիստրատորին երկու ամսով կալանավորել են, հայտնում է Life–ը։
Բուդեյկինին կասկածում են ՌԴ ՔՕ 110 հոդվածով նախատեսված հանցագործության մեջ՝ «Ինքնասպանության հասցնել»։ Քննության վարկածով նա է եղել Ռուսաստանի տարբեր շրջանների 15 դեռահասներին ինքնասպանության դրդողներից մեկը։ Ծրագրված ինքնասպանություններից հինգն էլ կանխվել են։
2013-ից սկսած ռուսական հանրահայտ սոցցանցում սկսել են հայտնվել փակ համայնքներ, որտեղ բավականին տարօրինակ կանոններով «խաղ» էին առաջարկում։ Այդ խմբերում դեռահասներին զանազան քվեսթներ էին առաջարկում, որոնք կատարելով՝ նրանք կարողանում էին վեր բարձրանալ «խաղացողների» աստիճանավանդակով։ Նման մի խումբ էլ Ֆիլիպն էր ստեղծել, որին հնարավոր էր անդամակցել միայն ադմինիստրատորի անձնական թույլատվությամբ։ Խմբի շրջանակում կես կատակ, կես լուրջ պայմանավորվում էին զանգվածային ինքնասպանություններ իրականացնելու մասին, խոսում մահվան ու կյանքից հեռանալու միջոցների մասին։




























