Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը տարօրինակ է անվանել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալության հետ կապված իրավիճակը: Ըստ RNS-ի՝ նա նշել է, որ հիմա կատարվածին գնահատական տալը բացարձակ անիմաստ է:
Գրեֆը նաեւ հրաժարվել է մեկնաբանել, թե Ուլյուկաեւի ձերբակալությունն ինչպես կարող է անդրադառնալ ռուսական պետական ակտիվների մասնավորեցման եւ Ռուսաստանի ներդրումային մթնոլորտի վարկանիշի վրա:
Նոյեմբերի 15-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն Ուլյուկաեւի ձերբակալությունն «արտակարգ իրադարձություն» էր կոչել: Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն իր հերթին Քննչական կոմիտեին գործի առիթով պարզաբանումներ տալու կոչ էր արել:




























