Վրաստանի կառավարությունը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ վայր է դրել լիազորություններն այն բանից հետո, երբ ճանաչվել են 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։
Վարչապետի նոր թեկնածուին «Վրացական երազանքից» երկրի նախագահին կներկայացնեն հաջորդ շաբաթ։ Ըստ նախնական տեղեկությունների այդ պաշտոնում նորից կառաջադրվի Գեորգի Կվիրիկաշվիլին։ Դրանից հետո նախագահը 7 օրում կհաստատի այդ թեկնածությունը։




























