Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վարչապետի պաշտոնակատար Գեորգի Քվիրիքաշվիլին ներկայացրել է կառավարության ղեկավարի պաշտոնում, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։

Վրաստանի կառավարությունը՝ Քվիրիքաշվիլիի ղեկավարությամբ, վայր էր դրել լիազորությունները 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո։ Դրանով կառավարության անդամները դարձել էին պաշտոնակատարներ։

Վարչապետի թեկնածուն 7 օր ունի նախարարների թեկնածուներ ընտրելու եւ Վրաստանի խորհրդարանին վստահության քվեի ներկայացնելու համար։