ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Կապանի եւ Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: