Մեկ օրում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել Ինդոնեզիայում, այս անգամ 6,1 մագնիտուդով: Երկրի ղեկավարությունը ցունամիի նախազգուշացում է արել, որը նախկինում հանել էր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ստորգետնյա ցնցումները արձանագրվել են 33 կմ խորությա տակ՝ Պատանգայից 152 կմ դեպի հարավ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նույն օրը Ինդոնեզիայում 7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:
Ստորգետնյա ցնցումների ուժը ստիպել էր ցնցվել Սումատրայի ափը:





























