«Ա-Ստուդիո» խմբի մենակատարուհի Քեթի Թոփուրիայի հայրը՝ «օրենքով գող» Անդրո Թոփուրիան մահացել է սրտի կաթվածից:
Այսպիսին են Մարի Էլի գաղութում մահացած Անդրո Թոփուրիայի մահվան հետազոտության արդյունքները, հաղորդում է «ՌիԱ Նովոստին»՝ վկայակոչելով քննչական կոմիտեի աշխատակցին:
Ավելի վաղ հաղորդվում էր թմրանյութերից հնարավոր գերդոզավորման հնարավորության մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թոփուրիան ազատազրկված էր Մարի Էլ Հանրապետության գաղութներից մեկում՝ թմրանյութերի պահման համար: Սեպտեմբերի 22-ի գիշերը նա իրեն վատ է զգացել: Թոփուրիային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել: 2010-ի ապրիլին «օրենքով գողին» ձերբակալել էին առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու համար եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման:





























