Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավարն է դառնալու բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Լեւան Իզորիան Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»։

Գործող ղեկավարի՝ գեներալ մայոր Վախթանգ Կապանաձեի լիազորությունները սպառվում են նոյեմբերի 22-ին։

 Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի թեկնածությունը առաջարկում է պաշտպանության նախարարը, իսկ նշանակում  երկրի նախագահը երեք տարի ժամկետով։ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Լեւան Իզորիան ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնի  համար Չաչիբայայի թեկնածությունը պաշտոնապես կներկայացնի նոյեմբերի 22-ին։