Ռուսաստանի Բոգոլյուբովո ավանի բնակիչներին վրդովեցրել է նախկին աղյուսի գործարանի տարածքում հակաբեղմնավորիչների արտադրության գործարան կառուցելու մտադրությունը, հայտնում է Newsru –ն։ Հավատացյալները դժգոհ են, որ պահպանակների ապագա փաթեթների վրա արտադրողը ստիպված է լինելու նշել «աստված» բառը, ապրանքի արտադրման վայրը հիշատակելիս։ Ընդ որում տեղի թեմը զուսպ է արձագանքել նոր աշխատատեղեր ապահովող գործարանի բացման մասին նորությանը։
Հավատացյալների կարծիքով Բոգոլյուբովոն սրբազան վայր է, որը չի կարող կապ ունենալ մարմնական հաճույքների բավարարման համար արտադրանքի հետ։ Նրանք դժգոհ են, որ Վլադիմիրի շրջանի թեմը նոր գործարանի հարցում չեզոք դիրքորոշում է զբաղեցրել։




























