Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ապագա կազմը, որին պետք է հավանություն տա նոր խորհրդարանը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Վրաստանի կառավարությունը Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ վայր էր դրել լիազորությունները նոյեմբերի 8-ին՝ 9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո։ Այսպես՝ Կվիրիկաշվիլին նոր կառավարությունը ձեւավորել է հետեւյալ կերպ.

Առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար - Դմիտրի Կումսիշվիլի,

Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար - Կախա Կալաձե

Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար - Գեորգի Գախարիա

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար - Զուրաբ Ալավիձե

Եվրոպական ու եվրատլանտյան կառույցների ինտեգրացիայի նախարար - Վիկտոր Դոլիձե

ԱԳ նախարար - Միխայիլ Ջանելիձե

Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար - Դավիդ Սերգեենկո

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, վերաբաշխման եւ հարկադիր տեղահանված անձանց նախարար - Սոզար Սուբարի

Կրթության եւ գիտության նախարար - Ալեքսանդր Ջեջելավա

Գյուղատնտեսության նախարար - Լեւան Դավիթաշվիլի

Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար - Միխայիլ Գիորգաձե

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար - Տարիել Խեչիկաշվիլի

Պաշտպանության նախարար - Լեւան Իզորիա

Արդարադատության նախարար - Թեա Ծուլուկիանի

ՆԳ նախարար - Գեորգի Մղեբրիշվիլի

Պատժամիջոցների իրականացման եւ պրոբացիայի նախարար - Կախա Կախիշվիլի

Շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական ռեսուրսների նախարար - Գիգլա Ագուլաշվիլի

Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետական նախարար - Քեթեւան Ցիխելաշվիլի։