Պաշտպանելով Սիրիայում ավազակային խմբերին՝ ԱՄՆ ղեկավությունը աջակցում է միջազգային ահաբեկչությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարծում ենք, որ նման բացահայտ ձեւով պաշտպանելով ավազակային խմբերին, որոնց տարիներ շարունակ աճեցրել են, ԱՄՆ գործող վարչակազմը պարզապես աջակցում է միջազգային ահաբեկչությանը»,- ասել է նա։

Զախարովան նաեւ կոչ է արել «հստակ խոստովանել», որ «ահաբեկչական ինտերնացիոնալը» սահմաններ ու ազգություններ չի ճանաչում։