Իսրայելը բախվել է հրկիզողների ահաբեկչության, այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Հայֆայում հրդեհների կապակցությամբ ստեղծված իրադրությանը նվիրված ճեպազրույցում։ Ճեպազրույցի ժամանակ էլ հենց առաջացել է «պիրոման ահաբեկիչներ» տերմինը

«Ցանկացած հրկիզում, հրկիզման փորձ կամ հրկիզման կոչ ահաբեկչություն է։ Բոլոր նրանց, ովքեր փորձել են հրկիզել Իսրայել պետությունը, պատիժ է սպասվում»,- ասել է Բինյամին Նեթանյահուն, հայտնում է Newsru-Israel–ը։

Այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ հրդեհներ են տարածվել, Նեթանյահուհ կոչ է արել խստորեն հետեւել ցուցումներին։ Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ մարդկանց կյանքի փրկությունն ունեցվածքը փրկելուց կարեւոր է։