Իրաքի Հիլլահ քաղաքում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 100-ի։ Նրանց մեծ մասը իրանցի ուխտագնացներ են, փոխանցում է Reuters–ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ բեռնատարով մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ուխտանգանցներով ավտոբուսների կողքին։ Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։