Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես նշանակել է նախարարների կաբինետի բոլոր անդամներին: Ըստ Sputnik Գրուզիայի՝ այս մասին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունում:

«Վրաստանի վարչապետը նախարարների կաբինետի նոր անդամներին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել»,- ասված է հայտարարությունում:

Կիրակի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել:

Ավելի վաղ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե էր տրամադրել Կվիրիկաշվիլիի գլխավորած գործադիրին եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումով կառավարության ծրագրին: